Քաղաքական09:55, 07 Նոյեմբեր 2023
AFP. «Էրդողանը չի կարևորել ԱՄՆ-ի գլխավոր դիվանագետին»

Ֆրանսիական լրատվական «AFP» գործակալության հրապարակումը թուրքական մամուլում աչքի է ընկել «ուշագրավ» նորությամբ:
Մասնավորապես հրապարակման մեջ անդրադարձ է կատարվել նոյեմբերի 6-ին Անկարայում տեղի ունեցած Թուրքիայի և ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարների Հաքան Ֆիդանի և Էնթոնի Բլինքենի հանդիպմանը:
Ֆրանսիական գործակալության հրապարակման գլխագրում գրված է եղել՝ «Բլինքենն Անկարայում փորձում է մեղմացնել Թուրքիայի զայրույթը», իսկ բուն տեքստի մեջ «Բլինքենի Անկարա այցը դժվար է անցնելու»:
Բացի այդ, անդրադարձ էր կատարվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Ռիզե նահանգ կատարծ այցին: Այս կապակցությամբ գործակալությունը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ մինչ Բլինքենն Անկարայում է, Էրդողանը շրջում է Ռիզեյում:
«Էրդողանը, ով հանդիպում չի ունեցել Բլինքենի հետ, չկարևորելով ԱՄՆ-ի գլխավոր դիվանագետին, մեկնել է Թուրքիայի հյուսիս-արևելք»:
Հիշեցնենք, որ Բլինքենը Թուրքիայի մայրաքաղաք էր այցելել նոյեմբերի 5-ին: Այցի շրջանակներում պլանավորված էր հանդիպում Ֆիդանի հետ, որտեղ կողմերը պետք է քննակեին Պաղեստինի Գազայի հատվածի շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |