Քաղաքական12:00, 07 Նոյեմբեր 2023
Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Չեխիայի և Նիդերլանդների արտգործնախարարների հետ

Դիվանագիտական աղբյուրների հաղորդմամբ, Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Չեխիայի արտգործնախարար Յան Լիպավսկու և Նիդերլանդների արտգործնախարար Հանկե Բրայնս Շլոթի հետ։
Հեռախոսազրույցների ընթացքում քննարկվել է Գազայում վերջին զարգացումները։ Ֆիդանը հատկապես շեշտել է, որ «Իսրայելի հանցագործությունները Գազայի խաղաղ բնակիչների դեմ անընդնունելի են» և հնարավորինս շուտ պետք է զինադադար հայտարարվի ու անհապաղ մարդասիրական օգնություն ուղարկվի Գազա։
Հոլանդիայի արտգործնախարարի հետ հեռախոսազրուցի ընթացքում Թուրքիայի արտգործնախարարը հայտնել է, որ պետք է համատեղ ջանքեր գործադրել, որպեսզի Գազայում աճող լարվածությունը չվերածվի տարածաշրջանային ճգնաժամի։ Զրուցակիցները գնահատել են նաև իրավիճակը Ուկրաինայում, ինչպես նաև կարևորել են սևծովյան «հացահատիկային միջանցքի» կրկին գործակցման հարցը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |