• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 10:50
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տնտեսական10:39, 08 Նոյեմբեր 2023

Թուրքիայի և Իսրայելի միջև առևտրաշրջանառությունը նվազել է ավելի քան 50%-ով

Թուրքիայի և Իսրայելի միջև առևտրաշրջանառությունը նվազել է ավելի քան 50%-ով

Նոյեմբերի 7-ին Քուվեյթում տեղի է ունեցել Թուրքիայի արդյունահանողների խորհրդի (TİM) և Ստամբուլի տեքստիլ ու հագուստ արտահանողների (İTKİB) միության կողմից կազմակերպված Թուրքիա-Քուվեյթ երկկողմ գործարար հանդիպումներ՝ առևտրային պատվիրակությունների մասնակցությամբ:

Հանդիպումներին մասնակցել է ընդհանուր առմամբ 150 թուրք խոշոր գործարար, ինչպես նաև Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը։

Բոլաթը հանդիպումների շրջանակներում կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում անդրադառնալով Թուրքիա-Քուվեյթ երկկողմ առևտրային հարաբերություններին՝ նշել է, որ Թուրքիան մտադիր է զարգացնելու առևտրային հարաբերությունները Քուվեյթի հետ:

«Թուրքիայում 427 քուվեյթական ընկերություն շուրջ 2 մլրդ դոլար արժողությամբ ներդրում է կատարել»,-հավելել է նա:

Բացի այդ, Բոլաթն անդրադարձել է Թուրքիայի՝ այլ երկրների հետ ունեցած առևտրաշրջանառության ծավալներին և այդ համատեքստում հայտնել Իսրայելի հետ երկկողմ առևտրի ծավալների նվազման մասին:

«Իսրայելի հետ երկկողմ առևտուրը նվազել է ավելի քան 50 տոկոսով»,-ասել է Թուրքիայի առևտրի նախարարը:

Նշենք, որ Թուրքիայում քաղաքացիներն արդեն իսկ սկսել են բոյկոտել իսրայելական ապրանքները, իսկ դրան նոյեմբերի 7-ին՝ ըստ թուրքական մամուլում տեղ գտած պնդումների, միացել էր նաև Թուրքիայի խորհրդարանը:

Խորհրդարանի ղեկավարության կողմից որոշում էր կայացվել ճաշարանների մենյուից դուրս թողնել Իսրայելին աջակցող ընկերություններին՝ «Coca Cola»-ին և «Nescafe»-ին պատկանող արտադրանքը:

Նման գործելաոճը կապված է պաղեստինա-իսրայելական հակամարտության շուրջ Թուրքիայի ունեցած դիրքորոշման հետ: 

Աղբյուր`    trthaber.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում
19:35, 18 սեպ
Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով
13:40, 18 սեպ
Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան
12:25, 18 սեպ
Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}