Ռազմական10:15, 08 Նոյեմբեր 2023
Թուրքիան Իրաքի հյուսիսում հերթական ռազմաօդային գործողությունն է իրականացրել

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ նոյեմբերի 7-ի երեկոյան թուրքական զինուժը հերթական ռազմաօդային գործողությունն է իրականացրել Իրաքի հյուսիսում:
Նշվում է, որ գործողության ընթացքում ոչնչացվել է իրենց կողմից ահաբեկչական ճանաչված «Քուրդիստան բանվորական կուսակցությանը» (ՔԲԿ-PKK) պատկանող, ընդհանուր առմամբ 12 ենթակառուցվածք, թաքստոց և պահեստ:
Որպես գործողության տեղանք նշվել է Իրաքի հյուսիսային հատվածում գտնվող Գարայի և Քանդիլի շրջանը:
Թուրքական պաշտպանական գերատեսչության գրառման մեջ ասվել է նաև, որ նմանատիպ գործողությունները շարունակական են լինելու:
Հիշեցնենք, որ Թուրքիան հոկտեմբերին ևս Իրաքի հյուսիսում իրականացրել էր ռազմաօդային գործողություններ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։

Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |