Քաղաքական10:26, 09 Նոյեմբեր 2023
Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Եվարահանձնաժողովի՝ Թուրքիայի մասին զեկույցին

Նոյեմբերի 8-ին Թուրքիայի արտգործնախարարությունը Եվրահանձնաժողովի կողմից կազմված Թուրքիայի մասին 2023-ի զեկույցի վերաբերյալ հայտարարություն է տարածել:
Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը զեկույցում տեղ գտած Թուրքիայում մարդու իրավունքների և ժողովրդավարության շարունակական ոտնահարման վերաբերյալ նշումները համարել է անհիմն և հիմնովին հերքել դրանք:
«Չնայած այն բանին, որ սա 25-րդ զեկույցն է, ԵՄ-ն պահպանում է իր անարդար և կանխակալ մոտեցումը մեր երկրի նկատմամբ, ինչն էլ մտահոգիչ է մեր մայրցամաքի ապագայի համար, որը բախվում է բազմաթիվ սպառնալիքների»,-ասվում է հայտարարության մեջ:
Զեկույցում անդրադարձ է կատարվել Թուրքիայում տիրող իրավիճակին (մարդու իրավունքների տեսանկյունից), ինչպես նաև նշվել, որ այդ երկիրը կյանքի չի կոչում մարդու իրավունքների Եվրոպական դատարանի կողմից ընդունված որոշումները՝ համարելով դրանք մտահոգիչ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |