Ռազմական16:45, 13 Նոյեմբեր 2023
Թուրքիան նորից օդային օպերացիա է իրականացրել Իրաքի հյուսիսում

Թուրքիայի զինված ուժերն օդային օպերացիա են իրականացրել Իրաքի հյուսիսում գտնվող Հաքուրք շրջանում, որտեղ, ըստ թուրքական կողմի պնդման, տեղակայված են քուրդ զինյալների հենակետեր: Վերջիններիս Թուրքիան համարում է ահաբեկիչներ:
Թուրքիայի պաշտպանության նախարարության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ օպերացիայի ընթացքում սպանվել է 6 քուրդ զինյալ։
Հիշեցնենք, որ Թուրքիայում ահաբեկիչներ համարվող քուրդ զինյալների դեմ ռազմական գործողություններն իրականացվում են ոչ միայն երկրի ներսում, այլև Սիրիայում ու Իրաքում: Թուրքերը պնդում են, որ Սիրիայում գործում են «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) ճյուղավորումներ, մինչդեռ քրդերը հերքում են թուրքական այդ թեզերը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։

Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |