Քաղաքական17:46, 13 Նոյեմբեր 2023
Ադրբեջանում Թուրքիայի զինված ուժերի ներկայության ժամկետը երկարաձգվել է
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ) նախագահություն է ներկայացվել երկրի նախագահի նախագիծն Ադրբեջանում Թուրքիայի զինուժի ծառայության ժամկետը 2023թ․ նոյեմբերի 17-ից սկսած ևս մեկ տարով երկարաձգելու մասին։
Նախագծում նշվել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև դեռևս խաղաղության պայմանագրի ստորագրմամբ վերջնական կարգավորում չի ապահովվել։
Օրինագծում նշվել է, որ Թուրքիայի և Ռուսաստանի ձևավորած համատեղ կենտրոնը (Աղդամում գտնվող ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնը-թարգմ․), որտեղ ծառայում է Թուրքիայի զինուժի անձնակազմը, հաջողությամբ շարունակում է իր գործունեությունը, հիշատակվել է, որ «Թուրքիան համատեղ կենտրոնի միջոցով նպաստում է տարածաշրջանի անվտանգությանը և կողմերի միջև վստահության կառուցմանը»։
Նշվել է, որ համատեղ կենտրոնում Թուրքիայի զինուժի անձնակազմի պարտականությունների շարունակումը «տարածաշրջանում Թուրքիայի ակտիվ և կառուցողական դերի և նրա ազգային շահերի պահանջն է»։
Հիշատակվել է նաև Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի իրականացրած գործողությունների մասին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |