• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 07:01
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական15:21, 14 Նոյեմբեր 2023

Հունաստանի վարչապետ․ «Ցանկանում եմ Էրդողանին հրավիրել Հունաստան»

Հունաստանի վարչապետ․ «Ցանկանում եմ Էրդողանին հրավիրել Հունաստան»

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում մասնակցել է «Konrad Adenauer» հիմնադրամի կազմակերպած պանելային քննարկմանը, որի ընթացքում նշել է, որ Գազայում հակամարտությունները չսրելու հարցում Եվրոպան և Թուրքիան ունեն ընդհանուր շահեր։

Միցոտակիսի խոսքերով մեր բոլորի շահերից է բխում, որ այս հակամարտությունը (խմբ․ Գազայի) չսրվի։ Կարծում եմ, որ մեր բոլորի շահերից է բխում, որ այս հակամարտությունը չսրվի այն սարսափելի վիճակից, որին մենք պետք է անդրադառնանք։ Նույն շահը նաև Թուրքիային է վերաբերում , և ոչ մեկ չի ցանկանում տեսնել, թե ինչպես է հակամարտությունը ավելի սրվում։

Միցոտակիսը կարևորել է առկա խնդիրների քննարկման հարցում  Թուրքիայի և եվրոպական երկրների միջև ավելի սերտ երկխոսությունը։

Հունաստանի վարչապետը ելույթի ընթացքում հայտնել է, որ դեկտեմբերին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ցանկանում է հրավիրել Հունաստան՝ քննարկելու երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցերը։

Միցոտակիսը մասնավորապես նշել է․ «Բնավ համաձայն չեմ «ՀԱՄԱՍ» խմբավորման վերաբերյալ Էրդողանի արած հայտարարությունների հետ։ Սակայն դա պատճառ չի հանդիսանում նախագահ Էրդողանին Հունաստանում չհյուրընկալելու համար»։ Դրան ի հավելում նշել է, որ Էրդողանի հետ հանդիպման ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերությունների կարգավորումը, ԵՄ-Թուրքիա հարաբերությունների և անկանոն միգրացիայի կանխարգելման հարցերում համագործակցությունը։

Պանելային քննարկմանը ելույթ է ունեցել Գերմանիայի «Քրիստոնեա-դեմոկրատական միության միություն» (CDU) կուսակցության առաջնորդը և նշել , որ կիսում է Միցոտակիսի տեսակետները և կողմ է Էրդողանի հետ երկխոսությանը։ Նա, միևնույն ժամանակ հիշատակելով  նոյեմբերի 17-ին Էրդողանի՝ Բեռլին սպասվող այցի մասին, հավելել է․ «Խոսելու ճիշտ ժամանակն է»։

Աղբյուր`    .yeniakit.com.tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}