Քաղաքական14:43, 15 Նոյեմբեր 2023
Էրդողան. «Իսրայելին սպասվում է նույն հիասթափությունը, ինչ՝ Հայաստանին»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) խորհրդարանական խմբակցության հետ հանդիպում է ունեցել։ Նա քննադատելով իսրայելական իշխանությունների գործողությունները և միևնույն ժամանակ անդրադարձել Հայաստանին՝ հնչեցնելով կոշտ ձևակերպումներ։
Մասնավորապես Իսրայելին անվանել է «ահաբեկչական պետություն»։
«Տարիներ շարունակ Հայաստանը վազեց մեր երկրի հողերին վերաբերող սին երազանքների հետևից։ Բայց Ղարաբաղի պատերազմում ստացավ իր դասը և նստեց տեղը։
Հիմա էլ Իսրայելի ղեկավարներն են սկսել նմանօրինակ անհեթեթություններ անել։ Հոգ չէ, թող ընդհանրապես չանհանգստանան, մեկ է, նրանց էլ է վերջում հիասթափություն սպասում։
Քանի դեռ մենք՝ 85 միլիոնս, սրտով միասնական ենք, ոչ ոք չի կարողանա մեր մեջքը գետնին տալ»,- հույս է հայտնել Էրդողանը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |