Տարածաշրջան11:41, 15 Նոյեմբեր 2023
Երկրաշարժից տուժած Թուրքիայում բնակարանաշինության աշխատանանքերը դանդաղում են

Թուրքական մեդիայում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ փետրվարի 7-ի երկրաշարժից (7.6 մագնիտուդ) մեծ վնասներ կրած հարավային Ադանա նահանգում շինարարական աշխատանքները հապաղում են:
Մասնավորապես նշվում է, որ չնայած Թուրքիայի շրջակա միջավայրի, քաղաքաշինության և կլիմայական փոփոխությունների նախարարությանը կից բնակարանաշինության վարչության՝ (TOKİ) թվով 21.000 մշտական բնակության համար նախատեսված բնակարանների կառուցման մասին հայտարարությանը, շատ ավելի քիչ թվով շինարարական աշխատանքներ են մեկնարկվել:
Ոլորտի մասնագետները պնդում են, որ երկրաշարժից հետո շինարարական աշխատանքների ոչ պատշաճ կատարման հետ կապված խնդիրը շարունակվում է և ավելի շատ բնակարանների կարիք կա:
Նշենք, որ ներկայումս այն բնակարանների թիվը, որոնց շինարարությունը մեկնարկել են, կազմում է 1682:
Թուրքական մամուլում տեղի ունեցողը հիմնականում բնութագրվում է որպես «Ադանայի ճգնաժամը շարունակվում է» վերնագրով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |