Ռազմական17:35, 15 Նոյեմբեր 2023
Յաշար Գյուլեր․ «Թուրքիայի և Հունաստանի միջև վստահության բարձրացման միջոցառումներն անցնում են դրական մթնոլորտում»

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) խորհրդարանական խմբակցության հետ կայացած հանդիպումից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին։
Պատասխանելով F-16 կործանիչների վերաբերյալ հարցին՝ նշել է, որ F-16 կործանիչների գործարքը շարունակվում է և եթե դրա հետ կապված զարգացումներ լինեն, հանրությունը կտեղեկացվի։
Անդրադառնալով Թուրքիայի և Հունաստանի միջև Անկարայում կայացած «Վստահության բարձրացման միջոցառումներին»՝ Յաշար Գյուլերը նշել է, որ հանդիպումներն անցնում են դրական մթնոլորտում և ծրագրեր են կազմվում հաջորդ հանդիպման համար։
Հիշեցնենք, որ Թուրքիայի և Հունաստանի միջև «Վստահության բարձրացման միջոցառումների» խորագրով կազմակերպվելիք թվով 4-րդ հանդիպումը կայացել է Թուրքիայի պաշտպանական գերատեսչության շենքում նոյեմբերի 13-ին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։

Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |