Տնտեսական15:33, 16 Նոյեմբեր 2023
Թուրքիայում կայացել է թուրք-գերմանական գործարար համաժողով
Թուրքիայի Գազիանթեփ քաղաքում կայացել է Գերմանիայի դեսպանատան և «Մետաքսի ճանապարհ» զարգացման գործակալության կազմակերպած Թուրքիա-Գերմանիա գործարար և ներդրումային համաժողովը։
Ֆորումի ընթացքում քննարկվել են եկկողմ առևտրային հարաբերությունները, ինչպես նաև Թուրքիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժից հետո տնտեսական և կրթական ոլորտներում առկա համագործակցությունը։
Ֆորումին ներկա է գտնվել Անկարայում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Յուրգեն Շուլցը, ով հայտարարել է, որ երկրաշարժից հետո Գազիանթեփում իրենց ներկայությունը համերաշխության օրինակ է և ցանկություն է հայտնել տնտեսապես նպաստել երկրաշարժից տուժած տարածքների զարգացմանը։
Նշվում է, որ ֆորումի շրջանակներում բիզնես պաշտոնյաները ուշադրություն են հրավիրել հատկապես Գերմանիայի հետ առևտրային հարաբերություններում առկա վիզայի խնդրին, նշելով, որ այն վնասում է երկրների միջև առևտրային հարաբերությանը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։
Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։
Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |