Ռազմական12:27, 16 Նոյեմբեր 2023
Իրանի և Թուրքիայի պատվիրակությունները քննարկել են սահմանային անվտանգության հարցեր

Իրանի և Թուրքիայի զինվորական պատվիրակությունների միջև Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Խոյ քաղաքում տեղի է ունեցել «սահմանային անվտանգություն» խորագրով հանդիպում:
Թուրքական պատվիրակության կազմում եղել են երկրի հյուսիսարևմտյան հատվածում գտնվող Թեքիրդաղի նահանգապետը, Քափըքյոյ նահանգի սահմանային անցակետի քաղաքացիական վարչության պետ Էյուփ Գյուրդալը, 2-րդ սահմանապահ գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Մուրադ Շահինը, 5-րդ սահմանապահ գումարտակի հրամանատար, մայոր Մեյմեդ Գյովջեն և Քոթուրի ու Բելեսորի սահմանային հանձնակատարները:
Հանդիպման ընթացքում սահամանային անվտանգության հարցերի քննարկմանը զուգահեռ ստորագրվել է հետագա համագործակցության մասին արձանագրություն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։

Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |