Քաղաքական09:53, 17 Նոյեմբեր 2023
Վիզայի ազատականացման հարցում Թուրքիան ԵՄ-ից «արդար մոտեցում է» պահանջում
Նոյեմբերի 16-ին Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Մեհմեդ Ֆաթիհը Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում հանդիպել է Եվրամիության (ԵՄ) մի շարք ներկայացուցիչների հետ:
Մասնավորապես հանդիպումներ են տեղի ունեցել ԵՄ հանձնաժողովի նորարարության, ուսումնասիրության, մշակույթի, կրթության և երիտասարդության հարցերով պատասխանատու Լիանա Իվանովայի, հարևան պետություննների հետ հարաբերությունների ու դրանց ընդլայնման հարցերով պատասխանատու Օլիվեր Վարհելյիի և ներքին շուկայի հարցերով պատասխանատու Թերի Բրետոնի հետ:
Հանդիպումներից հետո թուրք նախարարը հայտարարություններ է արել Թուրքիայի և ԵՄ-ի միջև վիզայի ազատականացման շուրջ ընթացող շփումների վերաբերյալ:
Նշելով, որ այն շահեկան է երկու երկրների համար՝ հավելել է. «Վիզայի ազատականացման հարցում Թուրքիային որպես զրուցակից պիտի ավելի արդար վերաբերմունք ցույց տալ»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |