Տարածաշրջան16:32, 20 Նոյեմբեր 2023
Ալժիրի տնտեսության մեջ Թուրքիայի ներդրումները գերազանցել են 6 մլրդ դոլարը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ալժիրի նախագահ Աբդուլմեջիդ Թեբունի հավերով պաշտոնական այց կկատարի Ալժիր։
Այցի օրակարգում են Թուրքիա-Ալժիր հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր, այդ թվում Գազայում ստեղծված իրավիճակը։
Ալժիրում Թուրքիայի դեսպան Մուհամմեթ Մուջահիդ Քյուչուլմազի խոսքերով, այցի շրջանակներում հնարավոր է երկարաձգվի Ալժիրի պետական նավթագազային Sonatrach ընկերության և թուրքական BOTAŞ-ի միջև պայմանագիրը։
Նրա խոսքով՝ երկու երկրների միջև տնտեսական կապերը զարգացնելու մեծ ներուժ կա։ Ալժիրի տնտեսության մեջ Թուրքիայի ներդրումներն արդեն գերազանցել են 6 մլրդ դոլարը։
«Թուրքիայի և Ալժիրի միջև ապրանքաշրջանառությունը 2022 թվականին կազմել է 5.3 միլիարդ դոլար, հուսով ենք,որ դա կհասցվի 10 մլրդ-ի», - նշել է նա։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |