• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 04:24
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական12:07, 21 Նոյեմբեր 2023

Թուրքիայի արտգործնախարարը չի մասնակցել Չինաստանում Գազայի հարցի քննարկմանը

Թուրքիայի արտգործնախարարը  չի մասնակցել  Չինաստանում Գազայի հարցի քննարկմանը

Նոյեմբերի 21-ին Սաուդյան Արաբիայի, Հորդանանի, Ինդոնեզիայի, Նիգերիայի և Պաղեստինի արտգործնախարարներից և Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) գլխավոր քարտուղարից կազմված պատվիրակությունը  կլինի՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական հինգ անդամ երկրներից Չինաստանում՝ Գազայում  հումանիտար ճգնաժամը կանխելու նպատակով։

Նշվում է, որ հանդիպմանը պետք է նաև մասնակցեր Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, բայց չի կարողացել, քանի որ մասնկացել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պլանավորման և բյուջետային հանձնաժողովի քննարկումներին։

Չինաստանից հետո պատվիրակությունը բանակցություններ կանցկացնի ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում, իսկ հետո Անգլիայում և Ֆրանսիայում, իսկ ավելի ուշ ԱՄՆ-ում։

Ինչպես նաև նշվում է, որ Ֆիդանը չի կարողանա հանդիպել պատվիրակության հետ Մոսկվայում, քանի որ ուղեկցելու է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին նախապես ծրագրված Ալժիր այցին, որի շրջանակներում կքննարկեն Գազի հետ կապված հարցեր։

Աղբյուրի նշմամբ, Ֆիդանը նոյեմբերի 22-ին Լոնդոնում և Փարիզում կհանդիպի ԻՀԿ-ի և Արաբական լիգայի երկրների արտգործնախարարների հետ, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։

Նոյեմբերի 11-ին Էր-Ռիյադում կայացած ԻՀԿ-ի և Արաբական երկրների լիգայի համատեղ գագաթնաժողովում Թուրքիայի կողմից ընդունված այս որոշման համաձայն՝ պատվիրակությունը նպատակ ունի կապ հաստատել ՄԱԿ-ի ԱԽ-ի երկրների ղեկավարների հետ, որոնք ազդեցություն ունեն Իսրայելում՝ ապահովելու անհապաղ զինադադար և մարդասիրական օգնության անխափան առաքում Գազա։

Հանդիպման ընթացքում կողմերը  ընդգծել են, որ միջազգային հանրությունը պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի և արդյունավետ ու հուսալի միջոցների դիմի Գազայում շարունակվող հումանիտար աղետը կանխելու համար։

Չինաստանը ստանձնել է ՄԱԿ-ի ԱԽ-ի ժամկետային նախագահությունը նոյեմբերին, և Չինաստանի արտգործնախախարը նշել է, որ խորհուրդը որոշումը ստորագրել է Չինաստանի նախագահության ժամանակ՝ կոչ անելով բոլոր կողմերին պահպանել միջազգային իրավունքը և միջազգային մարդասիրական իրավունքը և պահանջել հակամարտությունների հումանիտար դադար և մարդասիրական օգնության միջանցքների ստեղծում։

Աղբյուր`    trthaber.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}