• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 07:01
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական11:32, 21 Նոյեմբեր 2023

Ֆիդան. «Քաղաքականացված դատական գործերը քաղաքական պատասխան են ստանալու»

Ֆիդան. «Քաղաքականացված դատական գործերը քաղաքական պատասխան են ստանալու»

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը նոյեմբերի 20-ին Թուրքիայի մեջլսի բյուջետային պլանավորման հանձնաժողովում արտգործնախարարության 2024-ի բյուջեի վերաբերյալ քննարկումների ընթացքում անդրադարձել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կողմից «Քավալա-Դեմիրթաշ» դատական գործի շրջանակներում կայացված որոշմանը:

Ֆիդանը Թուրքիայի՝ ՄԻԵԴ-ի որոշումները կյանքը չկոչելու վերաբերյալ հնչած քննադատություններին  ի պատասխան՝ ասել է․


«Քաղաքականացված դատական գործերը քաղաքական պատասխան են ստանալու»: 

Նա նաև նշել է, որ Եվրոպայի խորհրդի (ԵԽ) գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ զրույցում ընդգծել է, որ Թուրքիան ՄԻԵԴ-ի որոշումների կյանքի կոչման տեսանկյունից ավելի առաջատար դիրքերում է քան անդամ այլ երկրներ: 

Իսկ 
«խորհրդանշական» դատական գործերի հետ կապված (խոսքը վերաբերում է «Քավալա-Դեմիրթաշ» գործին ևս) Ֆիդանն ասել է, որ դրանք մինչև դատարան մտնելը նախապես եվրոպական երկրների մայրաքաղաքներում քաղաքականցված և Թուրքիայի ներքին քաղաքականությանը միջամտելուն միտված դատական գործեր են: 

Հիշեցնենք, որ 2021- դեկտեմբերի 3-ին ԵԽ նախարարների կոմիտեն որոշել էր Թուրքիայի դեմ «խախտման ընթացակարգ» սկսել 2013-ին Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Գեզի այգում տեղի ունեցած ցույցերի ընթացքում ձերբակալված Օսման Քավալային և  «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշին ազատ արձակելու վերաբերյալ ՄԻԵԴ-ի վճիռները չկատարելու համար։​ Նշվել էր նաև, որ դրանց ի կատար չածման պարագայում Թուրքիան կարող է դուրս թողնվել ԵԽ-ից:

Թուրքիայի ԱԳՆ-ն էլ «դատական համակարգին միջամտություն» էր որակել այդ որոշումը, իսկ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել, որ ԵՄ որոշումներն իրենց համար առ ոչնիչ են և վեր չեն Թուրքիայի դատական ​​իշխանության որոշումներից։

Աղբյուր`    gazeteduvar.com.tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}