Քաղաքական16:27, 23 Նոյեմբեր 2023
Անկարայում հանդիպել են Բրիտանիայի ու Թուրքիայի պաշտպանության նախարարները

Անկարայում կայացել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի ու Մեծ Բրիտանիայի ՊՆ ղեկավար Գրենթ Շափսի հանդիպումը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են թուրք-բրիտանական ռազմական համագործակցության հարցեր։
Հանդիպումը կայացել է Թուրքիայի պաշտպանության նախարարության շենքում։ Քննարկվել է նաև Թուրքիայի կողմից «Eurofighter Typhoon» կործանիչների գնման հարցը՝ որպես միջանկյալ լուծում, եթե ԱՄՆ-ն հրաժարվի ամերիկյան F-16 կործանիչներ տրամադրել։
Իսկ թուրքական մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Գերմանիան խոչընդոտելու է Թուրքիայի կողմից «Eurofighter Typhoon» կործանիչների գնմանը:
Նոյեմբերի 16-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հայտարարել էր Թուրքիան 40 միավոր նոր կործանիչների գնելու մտադրության ունի՝ նշելով, որ բացի Գերմանիայից, արտադրող մյուս կողմերը արդեն իսկ տվել են իրենց համաձայնությունը:
Նշենք, որ «Eurofighter Typhoon» ռազմական ինքնաթիռները արդյունք են բրիտանական, իսպանական և գերմանական համատեղ արտադրության։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |