Տարածաշրջան11:26, 24 Նոյեմբեր 2023
Թուրքիայի արևելքը երկրաշարժերի բովում (տեսանյութ)

Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների վարչության (AFAD) հայտարարության համաձայն՝ նոյեմբերի 23-ին երկու երկրաշարժ է գրանցվել Թուրքիայի արևելյան հատվածում գտնվող Մալաթիայի նահանգում:
Մասնավորապես երեք րոպե միջակայքով գրանցված 5.2 և 4.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժերի էպիկենտրոնները եղել են Մալաթիայի Բաթթալգազի շրջանում:
Նահանգապետ Էրսին Յազըջըն Twitter-ում կատարած գրառմամբ տեղեկացրել է, որ դեպքի հետ առնչվող ահազանգեր չեն ստացվել:
Ստորգետնյա ցնցումների պահին բնակիչները շտապել են դուրս գալ իրենց տներից և երկար ժամանակ մնացել են դրսում՝ անվտանգության նկատառումներից ելնելով։
#Canlı: Malatya'nın Battalgazi ilçesinde 5,2 büyüklüğünde deprem meydana geldi. Malatya’da deprem nedeniyle vatandaşlar dışarı çıktı.https://t.co/dcAqrqSd8z
— AA Canlı (@AACanli) November 23, 2023
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |