Տնտեսական13:58, 24 Նոյեմբեր 2023
Ռուսաստանն ու Թուրքիան կքննարկեն նոր ատոմակայանի կառուցումը

ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը կմեկնի Թուրքիա։ Նրա հետ միասին Անկարա կմեկնի 60 հոգանոց ռուսական պատվիրակություն, որի մեջ ներգրավված կլինեն «Գազպրոմի», «Ռոսնեֆտի», «Ռոսատոմի» ներկայացուցիչներ։
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ հանդիպման օրակարգում լինելու է Թուրքիայի՝ գազային հաբ դառնալու հարցը, ինչպես նաև հացահատիկային գործարքը։
Թուրքական իշխանամետ «Sabah» լրատվամիջոցի սյունակագիր Դիլեք Գյույգյորը հայտնել է, որ քննարկվելու է նաև Թուրքիայի՝ Սինոփում կառուցվելիք նոր ատոմակայանի հարցը։ Ներկայումս ռուսական կողմը Թուրքիայի Մերսին քաղաքում կառուցում է «Աքքույու» ատոմակայանը։
Հիշեցնենք, որ երկկողմ միջկառավարական հանձնաժողովի նախորդ նիստը տեղի էր ունեցել Անկարայում 2022 թվականի մայիսին։ Կողմերը քննարկել էին արդյունաբերական ապրանքների մատակարարումների ավելացման հարցը, ազգային արժույթներով վճարումների ավելացումն և փոխադարձ առևտրի խոչընդոտների նվազեցումը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |