Քաղաքական16:19, 27 Նոյեմբեր 2023
Թուրքիան Իսրայելին մեղադրում է լրագրողներին «հետապնդելու ու թիրախավորելու մեջ»

Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության պետ Ֆահրեթթին Ալթունը կրկին դատապարտել է Իսրայելի գործողությունները Գազայում։ Ալթունի խոսքով՝ այս անգամ Իսրայելի զինված ուժերը հետապնդում են այն լրագրողներին, որոնք ռեպորտաժներ են պատրաստում գերիների ու պատանդների փոխանակման վերաբերյալ։
«Մենք դատապարտում ենք Իսրայելի վարչակազմին պատանդների փոխանակումը լուսաբանող լրագրողներին հետապնդելու, նրանց վրա ռետինե փամփուշտներով կրակելու և գազ ու ծխային ռումբեր նետելու համար: Իսրայելը պետք է անհապաղ դադարեցնի հարձակումներն անմեղ պաղեստինցիների, լրագրողների, բուժաշխատողների և հումանիտար աշխատողների վրա՝ հարգելով միջազգային իրավունքը», - նշել է Ալթունը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 26-ին Իսրայելը ազատ է արձակել 39 դեռահաս պաղեստինցի բանտարկյալների։ Արդյունքում ազատ արձակվածների թիվը ընդհանուր առմամբ հասել է 117-ի։ Իսկ «Համաս»-ը հայտնել էր, որ ազատ է արձակել 13 իսրայելցու, 3 թայլանդցու և 1 ռուսաստանցու։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |