Տնտեսական15:41, 28 Նոյեմբեր 2023
Թուրքիայի արտահանման ծավալները հասել են 255 մլրդ դոլարի

Թուրքիայի արդյունաբերության և տեխոնոլոգիաների նախարար Մեհմեդ Ֆաթիհ Քաջըրը մասնակցել է նոյեմբերի 28-ին գումարված Թուրքիայի արտահանողների խորհրդի ընդլայնված կազմով նիստին:
Հանդիպումից հետո Քաջըրը «Twitter»-ում կատարած գրառմամբ անդրադարձել է Թուրքիայում կատարվող ներդրումներին և այդ ֆոնին ձևավորվող մարդկանց զբաղվածությանը:
«Արտահանումը նշանակում է մրցակցային ուժ, ներդրում, արտադրություն և զբաղվածություն: Մեր արտահանումը, որի ծավալները հասել են 255 մլրդ դոլարի, ձևավորվում է ընդհանուր առմամբ 240 մլրդ դոլար արժողությամբ արտադրված ապրանքներից»։
Հանդիպման ընթացքում մասնակիցները մտքեր են փոխանակել Թուրքիայի արդյունաբերության և արտահանման ծավալների մեծացման նպատակով իրականացվելիք քայլերի վերաբերյալ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |