Քաղաքական11:24, 28 Նոյեմբեր 2023
Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իսպանիայի վարչապետի հետ

Նոյեմբերի 27-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ:
Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն՝ կողմերը մտքեր են փոխանակել պաղեստինա-իսրայելական հակամարտության ֆոնին բռնկված վերջին սրացումների և Պաղեստինի Գազայի հատվածում տիրող իրավիճակի վերաբերյալ:
Քննարկվել են նաև մի շարք անհրաժեշտ քայլեր, որոնք միտված են Գազա անխտիր հումանիտար բեռների հասցմանը, տևական հրադադարի ու կայուն խաղաղության հաստատմանը:
Էրդողանը նաև ընդգծել է Թուրքիայի՝ տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման համար երաշխավորի դեր ստանձնելու, ինչպես նաև Իսպանիայի հետ միասին այդ ուղղությամբ աշխատելու պատրաստակամությունը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |