Քաղաքական14:24, 28 Նոյեմբեր 2023
Ֆիդանը հանդիպել է Իտալիայի և Իսպանիայի արտգործնախարարների հետ
Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ արտգործնախարար Հաքան Ֆիդանը հանդիպել է Իտալիայի և Իսպանիայի արտգործնախարարների հետ։
Մասնավորապես նշվում է, որ Ֆիդանն Իսպանիայի Բարսելոնա քաղաքում հանդիպել է Իտալիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանիի և Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսի հետ։
Նշվում է, որ Միջերկրական ծովի միության 8-րդ տարածաշրջանային ֆորումի շրջանակներում Ֆիդանը արտգործնախարարների հետ շփումների ընթացքում քննարկել է Գազայում վերջին զարգացումները, ինչպես նաև թե ինչ քայլեր կարելի է ձեռնարկել Գազայում պատերազմը դադարեցնելու և կայուն խաղաղություն ապահովելու համար։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |