Քաղաքական14:09, 30 Նոյեմբեր 2023
Թուրքիան պատրաստ է ԵՄ-ի հետ կառուցողական համագործակցության

Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը Նիդերլանդներ կատարած այցի ընթացքում անդրադարձել է Եվրահանձնաժողովի կողմից պատրաստված «Իրավիճակը (ԵՄ) Եվրամիություն-Թուրքիա քաղաքական, տնտեսական և առևտրային հարաբերություններում» վերնագրով զեկույցին։
Նա նշել է, որ այդ զեկույցում վերջերս Թուրքիա-ԵՄ հարաբերություններում գրանցված առաջընթացն ամբողջապես չի արտացոլվել։
Ապա հավելել, որ իրենք ի գիտություն են ընդունել զեկույցում տեղ գտած ԵՄ-ի առաջարկները կապված ԵՄ-ի հետ տնտեսական և առևտրային կապերի զարգացման նպատակով մաքսային միության արդիականացման, թուրք գործարարների վիզայի տրամադրման գործընթացի հեշտացման և բարձր մակարդակի առևտրային երկխոսության ձևավորման հետ։
«Մենք ակնկալում ենք, որ զեկույցի արդյունքններն ու առաջարկությունները կարտացոլվեն դեկտեմբերի կեսին կայանալիք ԵՄ անդամ երկրների առաջնորդների գագաթնաժողովի որոշումներում»։
Բոլաթը հույս է հայտնել, որ սպասվելիք առաջարկները կհամապատասխանեն ԵՄ-ին անդամակցելու Թուրքիայի հեռանկարին։
Նա նաև ընդգծել է, որ Թուրիքան պատրաստ է առաջիկայում կառուցողական համագործակցություն ձևավորել ԵՄ-ի հետ։
Նշենք, որ Թուրքիայի առևտրի նախարարը Նիդերլանդներում էր՝ մասնակցելու «Թուրքիա-Նիդերլանդներ համատեղ տնտեսական և առևտրային կոմիտեի» (JETCO) հերթական նիստին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |