Քաղաքական13:56, 07 Դեկտեմբեր 2023
Ճապոնիան չի փոխել դիրքորոշումը PKK-ի հարցում
Ճապոնիայի իշխանությունները «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը» (ՔԲԿ-PKK) չեն հանել Տոկիոյի կողմից արգելված համարվող կառույցների ցուցակից և չեն փոխել իրենց դիրքորոշումն այդ հարցում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ճապոնիայի հետախուզական ծառայությունը PKK-ին հանել էր արգելված կառույցների ցուցակից, որից հետո Ճապոնիայում թուրքական դեսպանատունը պարզաբանում էր արել։
«Ճապոնիայի հանրային անվտանգության և հետախուզության գործակալության կայքը թարմացվել է օրերս, և խնդրո առարկա էջն այժմ ջնջվել է։
Ճապոնիայի կառավարությունը 2002 թվականի դրությամբ PKK-ին դասել է ահաբեկչական կառույցների շարքը։ Տոկիոն ներառել է նրանց այն կազմակերպությունների թվում, որոնց ակտիվները պետք է սառեցվեն։ Այս հարցով Ճապոնիայի կառավարության քաղաքականության մեջ ոչ մի փոփոխություն չկա»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |