Տնտեսական16:39, 11 Դեկտեմբեր 2023
Թուրքիայում գնաճը շարունակվում է պահպանվել

Թուրքիայի «Altınbaş» համալսարանի գործարարության ֆակուլտետի դասախոս, տնտեսագետ, պրոֆեսոր Հայրի Կոզոնողլուն անդրադարձել է Թուրքիայի տնտեսությանը՝ գնահատականներով տալով դրանում տիրող իրավիճակի վերաբերյալ:
Կոզոնօղլուն նշել է, որ Թուրքիայի տնտեսությունը 2023-ի առաջին քառորդում աճել է 5.9 տոկոսով, իսկ հուլիս-սեպտեմբերին 1 տնային տնտեսության ամսական միջին սպառումը՝ 11.2 տոկոսով, ինչն էլ ըստ նրա հանգեցրել է մասնավոր սեկտորի սպառման աճին շուրջ 7.7 տոկոսով:
Թուրք տնտեսագետը տեղի ունեցածը բացատրել է 2 գործոնով:
«Առաջինը հուլիսյան վճարների բարձրացումներով պայմանավորված աշխուժությունն է, իսկ մյուսը՝ եթե մայիս 28-յան ընտրություններից հետո կենտրոնական բանկի տոկոսները սկսել են բարձրանալ, սպառողի համար դեռևս գրավիչ է մնացել, պարտք վերցնելով, կրճատել սպառման ինֆլյացիան (գնաճը) (նկատի է առնվել սպառման ծախսերի ավելացումը-խմբ.)»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ 2023-ի նոյեմբերի վերջի տվյալների համաձայն՝ Թուրքիայում ինֆլյացիան կազմում է 65 տոկոս:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |