Ռազմական17:38, 12 Դեկտեմբեր 2023
Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտնել է, թե երբ թուրքական զորքը դուրս կգա Սիրիայից
Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հարցազրույց է տվել թուրքական իշխանամետ «NTV» լրատվամիջոցին, որի ընթացքում անդրադարձել է Սիրիայի հյուսիսում Թուրքիայի զինված ուժերի ներկայությանը։
Թուրքիայի զինված ուժերը վերջին տարիներին Անկարայի կողմից ահաբեկչական համարվող քրդական ուժերի դեմ իրականացված մի քանի խոշոր ռազմական գործողություններից հետո ահաբեկչության դեմ պայքարի քողի տակ փաստացի օկուպացրել ե Սիրիայի հյուսիսը։
«Իրականում մենք խաղաղություն ենք բերել Սիրիայում։ Այն շրջաններում, որտեղ ամեն օր բախումներ էին լինում, այժմ դրանք չկան։ Մենք Սիրիան փրկեցինք «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության սպառնալիքից։ ԻՊ-ը Սիրիայում ամեն օր քաղաք էր գրավում։ Այս ամենը մոռացվել է։ Սիրիայի ռեժիմը պետք է շնորհակալություն հայտնի Թուրքիային»,- նշել է Գյուլերը։
Ըստ նրա՝ թուրքական զինուժը Սիրիայից դուսր կգա այն ժամանակ, երբ ընդունվի նոր սահմանադրություն և լինեն ազատ ընտրությունները։
«Դրանից հետո ով գա իշխանության, մենք էլ կընդունենք, և կվերադառնանք մեր երկիր ու հող»,- մանրամասնել է թուրք նախարարը։
Նա նաև մեղադրել է Սիրիայի կառավարությանը, ստանձնած պարտավորվածությունները չկատարելու մեջ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։
Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |