Քաղաքական10:21, 12 Դեկտեմբեր 2023
Թուրքիան շուտով տեղական արտադրության նոր կործանիչներ գործի կդնի
Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը թուրքական «NTV» հեռուստաընկերության ուղիղ եթերում անդրադարձել է օրակարգային մի շարք հարցերի:
Գյուլերը նշել է, որ շուտով Թուրքիայի երկնքում 5-րդ սերնդի ինքնաթիռներ կհայտնվեն, խոսքը, մասնավորապես թուրքական արտադրության «KAAN» տեսակի կործանիչների մասին է, որոնց առաջին թռիչքը պլանավորված է դեկտեմբերի 27-ին:
Բացի այդ, Գյուլերը անդրադարձել է պաղեստինա-իսրայելական հակամարտության վերջին սրացումներին: Խոսելով Իսրայելի՝ շարունակաբար քաղաքացիական ենթակառուցվածքների հրթիռակոծության մասին՝ ասել է.
«Սա մեր համար ընդունելի չէ: Քաղաքացիական անձի, կնոջ և երեխայի վրա իրականացվող հարձակումը մենք չենք կարող ընդունել: Որ կողմից էլ լինի մենք դա չենք ընդունում: Այն արդեն հրեշության է վերածվել»:
Ապա նաև հավելել է, որ ի տարբերություն հակամարտության սրացման առաջին օրերին, վերջերս միջազգային հանրության կողմից արձագանքները շատացել են և այդպիսի արձագանքներ (հօգուտ Պաղեստինի ժողովրդի-խմբ.) հնչեցվում են նաև արդեն Իսրայելի հասարակության կողմից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |