Տնտեսական10:59, 13 Դեկտեմբեր 2023
Կգործարկվի Թուրքիայի միակ ատոմակայանի առաջին էներգաբլոկը
Թուրքիայի «Միջուկային կարգավորման կազմակերպությունը» (NDK) թույլատրել է Մերսին նահանգում կառուցվող «Աքքույու» ատոմակայանի առաջին էներգաբլոկի գործարկումը:
Այժմ մեկնարկել է էներգաբլոկի ճշտգրտման և շահագործման գործընթացը:
Նշենք, որ ատոմակայանի շինարարական աշխատանքները դեռևս շարունակվում են և այն, լինելով Թուրքիայի առաջին ատոմակայանը, շարունակում է մեծ նշանակություն ունենալ այդ երկրի համար:
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2018-ի ապրիլի 3-ից, այն հանդիսանում ռուս-թուրքական համատեղ ծրագիր: Շինարարական աշխատանքները իրականացվում են ռուսական պետական «Росатом» հոլդինգի և «Akkuyu Nükleer» ՓԲԸ-ի կողմից:
Ծրագրի շրջանակներում կառուցվելու է 4 էներգաբլոկ: Պլանավորվում է ատոմակայանի կառուցումն ավարտել 2024-ին և ամբողջական շահագործման հանձնել 2024թ․ հոկտեմբերի 29-ին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։
Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։
Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |