Տնտեսական11:55, 13 Դեկտեմբեր 2023
Թյուրքական պետությունների համատեղ ներդրումային ֆոնդ կձևավորվի
Դեկտեմբերի 13-ին Թուրքիայի «Resmi Gazete» պաշտոնաթերթի լույս տեսած համարի համաձայն՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ստորագրությամբ հաստատվել է «Թյուրքական ներդրումների ֆոնդ»-ի ստեղծման շուրջ ձեռք բերված համաձայնությունը:
Ֆոնդի ստեղծման մասով համաձայնություն էր ձեռք բերել 5 պետություն. Թուրքիան, Թուրքմենստանը, Ղազախստանը, Ադրբեջանը և Ուզբեկստանը:
Ստեղծվելիք ֆոնդի ընդհանուր բյուջեն ձևավորվելու է հիշյալ 5 պետության կողմից՝ հասնելով մինչև 500 մլն դոլարի:
Բացի այդ, ձևավորվելու է 10.000 բաժնետոմս, որոնք էլ իրենց հերթին հավասարապես (յուրաքանչյուրին 2000-ական բաժնետոմս-խմբ.) բաժանվելու են անդամ երկրների միջև:
Հիշեցնենք, որ ֆոնդի ձևավորման շուրջ համաձայնագիրը ստորագրվել էր 2023-ի մարտի 16ին Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում տեղի ունեցած «Թյուրքական պետությունների կազմակերպության» (TDT) հրատապ գագաթնաժողովի շրջանակներում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։
Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։
Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |