Քաղաքական17:21, 18 Դեկտեմբեր 2023
Թուրքիայի ԱԳՆ-ն կշարունակի աշխատել Պաղեստին հումանիտար բեռներ հասցնելու ուղղությամբ
Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Օնջյու Քեչելին դեկտեմբերի 18-ին հայտարարել է, որ թուրքական արտաքին քաղաքական գերատեսչությունը շարունակելու է պաղեստինցիների համար նախատեսված հումանիտար աջակցությունը տեղ հասցնելու նպատակով քայլեր ձեռնարկել:
Այս մասին խոսնակը գրառում է կատարել Twitter-ի իր օգտահաշվում: Նա նաև նշել է, որ այդ նպատակով գերատեսչությունն օգտագործելու է բոլոր հնարավոր կառույցներն ու կազմակերպությունները:
«Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների վարչությունը (AFAD) հոկտեմբերի 13-ից դեկտեմբերի 12-ը շուրջ 2.500 տոննա հումանիտար բեռի ուղարկում է կազմակերպել Եգիպտոսի Էլ-Արիշ օդանավակայան, որոնցից 3-ը օդային, իսկ երկուսը ջրային մատակարարմամբ: Օգնությունները շարունակվելու են»:
Նա նաև տեղեկացրել է, որ Պաղեստինի Գազայի հատվածում դաշտային հիվանդանոցների հիմնման հետ կապված աշխատանքները հնարավորինս սեղմ ժամկետներում ավարտվելու են:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |