Մարզական16:46, 20 Դեկտեմբեր 2023
Թուրքիայում մրցավարի քիթ են կոտրել խաղի ժամանակ (Տեսանյութ)

Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Շըրնաք նահանգում ֆուտբոլային խաղի ժամանակ կոտրել են մրցավարի քիթը։ Միջադեպը տեղի է ունեցել սիրողական լիգայի առաջին խմբի «Քումչաթըսպոր-ՋիզրեԴիջլեսպոր» խաղից հետո։ Թուրքական ակումբի ղկավարությունը խիստ դժգոհ է եղել խաղի մրցավարությունից։
Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական խորհուրդը ուսումնասիրում է դեպքի մանրամասները։
Նշվում է, որ վերջին շրջանում սա 2-րդ նմանատիպ դեպքն է։ Նախորդ միջադեպը տեղի էր ունեցել մայրաքաղաք Անկարայում։ Թուրքիայի Սուպերլիգայի մրցաշարի շրջանակներում թուրքական «Անքարագյուջուն» ընդունել էր «Ռիզեսփորին»։
Հանդիպման ավարտին՝ 97-րդ րոպեին, «Ռիզեսփորը» գոլ է խփել և հավասարեցրել հաշիվը։ Հանդիպումն ավարտվել է 1։1 հաշվով։ Եզրափակիչ սուլիչից անմիջապես հետո Անկարայի ֆուտբոլային ակումբի նախագահ Ֆարուք Քոչան դաշտ է մտել և հարվածել մրցավար Հալիլ Ումուտ Մելերի դեմքին։ Ակումբի նախագահի հետ դաշտ մտած ևս երկու հոգի, ինչպես նաև երկրպագուներ սկսել են ոտքերով հարվածել գետնին ընկած մրցավարին։
Աղբյուր` Sondakika.com.tr
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

13:20, 25 օգոս
Բոսֆորի նեղուցում ռուս լողորդ է անհետ կորել
Բոսֆորի նեղուցում անցկացվել է «Բոսֆորի 37-րդ լողի մրցույթ», որին մասնակցել է 3000 լողորդ։

11:34, 07 օգոս
Ռուս վազորդուհին ստացել է Թուրքիայի քաղաքացիություն
Սոֆիա Յակուշինայի այդ քայլը դիվանագիտական ճգնաժամ է առաջացրել ռուս-թուրքական հարաբերություններում։

14:30, 10 հուլ
ՖԻՖԱ-ի աղյուսակում Թուրքիան 27-րդ տեղում է
Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ֆեդերացիան հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման աղյուսակը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Եղանակ
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |