• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 05:33
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական11:37, 20 Դեկտեմբեր 2023

Թուրքիայի փոխնախագահը մեկնել է Ադրբեջան

Թուրքիայի փոխնախագահը մեկնել է Ադրբեջան

Դեկտեմբերի 19-ին Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն մեկնել է Բաքու, որտեղ մասնակցել է «Թուրքիայի հարյուրամյակի համագործակցության և համերաշխության հարթակի» կողմից կազմակերպված «Գործարար աշխարհի հանդիպում» ծրագրին։


Ծրագրի շրջանակում ունեցած ելույթում նա, ուշադրություն հրավիրելով երկկողմ բարձր մակարդակի այցերի հաճախակիությանը, նշել է, որ 2023-ին 3 անգամ հանդիպել են երկու երկրների նախագահները։

Ինչպես նաև, որ դեկտեմբերի 10-ից 17-ն ընկած ժամանակահատվածում Բաքու է այցելել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, իսկ դեկտեմբերի 20-ին այցելելու է նաև առևտրի նախարար Օմեր Բոլաթը։

Յըլմազն ընդգծել է նաև Ադրբեջանը և Թուրքիան սերտորեն աշխատում են երկկողմ հարաբերությունները բոլոր ոլորտներում խորացնելու ուղղությամբ։ 

Այդ համատեքստում Թուրքիայի փոխնախագահը ներկայացրել է Թուրքիայի և Ադրբեջանի միջև 2022-ի առևտրաշրջանառության ծավալները։

Ըստ այդմ՝ 2022 թ․-ին այն կազմել է 6,5 մլրդ դոլար, իսկ 2023-ի առաջին 11 ամսվա ընթացքում՝ 6,7 մլրդ դոլար։

«Երկու երկրների նախագահները որպես թիրախ սահմանել են 15 մլրդ դոլարը»,-ասել է նա։

Թուրքիայի փոխնախագահը կարևորել է նաև «Թյուրքական պետությունների կազմակերպության» (TDT) կողմից Թյուրքական ներդրումային ֆոնդի ստեղծումը։

Յըլմազը նաև անդրադարձել է տարածաշրջանային իրավիճակին հիշեցնելով 44 օրյա պատերազմի և դրանից հետո ստեղծված իրավիճակի մասին։

«Քանի դեռ արտատարածաշրջանային մի շարք տարբեր նպատակներով միջամտություններ չեն եղել, քանի դեռ այս տարածաշրջանում գտնվող երկրները զարգացրել են իրենց համագործակցությունը՝ գերիշխող դարձնելով խաղաղությունը, անդորրը, դա լինելու է տարածաշրջանում բոլորի օգտին։ Դա նշանակում է բոլորի համար բարօրություն, բոլորի համար զարգացում։ Կովկասում առաջիկա տարիներին ոչ թե պատերազմներից, բախումներից այլ նախագծերից, բարօրությունից, առևտրից, զարգացումից ենք ավելի շատ խոսելու և դրանից էլ տարածաշրջանում բոլորն օգտվելու են»,-նշել է նա։ 

Նշենք նաև, որ Ադրբեջան կատարած այցի շրջանակում Յըլմազը հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, վարչապետ Ալի Ասադովին և խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովային։

Աղբյուր`    trthaber.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}