Քաղաքական16:47, 20 Դեկտեմբեր 2023
Թուրքիան Իսրայելի թիրախում

Թուրքական լրատվամիջոցներում լայնորեն տարածվում են լուրեր, այն մասին, որ Իսրայելը սկսել է պարբերաբար թիրախավորել Թուրքիային։
Որպես նման լուրերի հիմք՝ նշվում են վերջերս իսրայելական պետական «Kan» հեռուստատեսության կայքում տեղ գտած այն պնդումները, որոնց համաձայն՝ Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ»-ի բարձրաստիճան ներկայացուցիչները Թուրքիայում գաղտնի հանդիպում են անցկացրել։
Մեջբերվում են նաև Իսրայելի հակահետախուզական «Շին Բեթ» ծառայության պետի՝ Ռոնեն Բարի խոսքերը.
«ՀԱՄԱՍ-ի առաջնորդներն աշխարհի որ մասում էլ լինեն, թեկուզ թող դա լինի Կատարը, Թուրքիան և Լիբանանը, մենք վճռական ենք նրանց ոչնչացնելու հարցում, եթե նույնիսկ պահանջվեն տարիներ»։
Հիշեցնենք, որ պաղեստինա-իսրայելական հակամարտության վերջին սրացումները, որոնք վերածվել են լայնամասշտաբ ռազմական բախումների, սկսվել են հոկտեմբերի 7-ին «ՀԱՄԱՍ»-ի՝ Իսրայելի վրա իրականցված ռազմական օպերացիայից հետ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |