Տնտեսական13:35, 21 Դեկտեմբեր 2023
Թուրքիայի արտաքին պարտքը 2024-ին կարող է հասնել ռեկորդային մակարդակի

Ամերիկյան «JPMorgan» բանկի Միջին Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի պետությունների պարտքային կապիտալի շուկաների համար պատասխանատու Ստեֆան Վեյլերն անդրադարձել է Թուրքիայի արտաքին պարտքին:
Վեյլերն ամերիկյան «Reuters» լրատվական գործակալության հետ զրույցում մասնավորապես նշել է, որ 2024-ին Թուրքիայի ունեցած արտաքին պարտքը կարող է հասնել ռեկորդային մակարդակի: Ըստ Վեյլերի՝ Թուրքիան, պահպանելով 2023-ին կուտակած արտաքին պարտքը, 2024-ին այն ավելացնելու է ևս 10 մլրդ դոլարով:
Նա նաև ընդգծել է, որ պարտքը ձևավորվելու է հիմնականում օտարերկրյա ընկերություններից վերցված գումարներով, ինչն էլ պատճառ է հանդիսանալու տևական ժամանակ թուրքական կապիտալում օտարերկրյա ներդրողների ներկայությանը:
Բացի այդ, ամերիկյան բանկի ներկայացուցիչը հայտնել է, որ 2024-ին սպասվում է համատարած աճ՝ արտարժույթով ձևավորված արտաքին պարտքի տեսանկյունից, որը սակայն ռեկորդային ցունցանիշների չի հասնի, քանի որ Չինաստանը հաջողել է նվազեցնել իր ունեցած արտաքին պարտքը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |