Տնտեսական18:03, 21 Դեկտեմբեր 2023
Պատժամիջոցների տակ գտնվող ՌԴ-ն միկրոչիպեր է ներկրում Թուրքիայի ու Մարոկոյի նավահանգիստներով

Ռուսաստանն օգտագործել է Թուրքիայի ու Մարոկոյի նավահանգիստները տեխնոլոգիական սարքավորումների ներկրման համար։ Նման պնդում է առաջ է քաշել «New York Times»-ը՝ նշելով, որ այդ երկրներից նավահանգսիտներով Ռուսաստան է ներկրվել հեռահաղորդակցային սարքավորումներ և միկրոչիպեր։
Ըստ թերթի՝ տեղի է ունեցել ռուսական կառավարության էլեկտրոնային հասցեների միջոցով ուղարկված նամակների բովանդակության արտահոսք։
Նշվում է, որ սպառազինության համակարգերի միկրոչիպերը և անօդաչու թռչող սարքերն այժմ արդեն այնքան էլ դժվար չէ ձեռք բերել Ռուսաստանի համար:
Պարբերականը նշում է, որ Ուկրաինայում պատերազմից ի վեր՝ 22 ամիսների ընթացքում, Ռուսաստանը ուղիներ է գտել նման տեխնիկական սարքավորումներ ներկրելու համար՝ խուսափելով նաև պատժամիջոցներից։
Ըստ թերթի՝ մի շարք միջնորդների օգնությամբ Ռուսաստանն ապրանքներ է ստանում արևմտյան այնպիսի հայտնի ընկերություններից, ինչպիսիք են՝ «Cisco-ից», «HP»-ից, «Juniper»-ից, «Ericsson»-ից և «Nokia-ից»։
Պարբերականը նաև տեղեկացնում է, որ ռուսական «Nag» առցանց խանութը բարձր տեխնոլոգիական արտադրանք է գնել ԱՄՆ-ից 100 մլն դոլարով, իսկ Չինաստանից՝ 150 մլն դոլարով։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |