Տնտեսական09:13, 22 Դեկտեմբեր 2023
Ըստ կանխատեսումների՝ 2024-ին թուրքական լիրայի արժեզրկումը կշարունակվի

Գերմանական «Deutsche Bank»-ի Մերձավոր արևելքի և Արևելյան Եվրոպայի ուսումնասիրության բաժնի տնօրեն Քրիստիան Վիետոսկան անդրադարձել է դոլարի նկատմամբ լիրայի (Թուրքիայի դրամական արժույթ) շարունակական անկման գործընթացին:
Վիետոսկան ամերիկյան «Bloomberg» պարբերականի թղթակցի հետ զրույցում նշել է, որ 2024-ին թուրքական լիրայի արժեզրկումը շարունակվելու է։ Ըստ կանխատեսումների՝ դոլար-լիրա հարաբերակցությունը հասնելու է մինչև 36-ի:
«Deutsche Bank»-ի ներկայացուցիչը հավելել է նաև, որ Թուրքիայի Կենտրոնական բանկը տոկոսային նվազեցումները սկսելու է կատարել տարվա վերջին եռամսյակի սկզբնամասում:
Նշենք, որ այժմ 1 դոլարը կազմում է ավելի քան 29 լիրա, այնինչ 2023-ի տարեսկզբին 1 դոլարը կազմում էր շուրջ 19 լիրա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |