Քաղաքական14:47, 22 Դեկտեմբեր 2023
«Չելսիի» նախկին սեփականատերը մեծ թեյավճար է թողել թուրքական էլիտար ռեստորանում

Ռուս միլիարդատեր Ռոման Աբրամովիչը թուրքական էլիտար ռեստորաններից մեկում մեծ թեյավճար է թողել, ինչը հայտնվել է թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։
Հայտնի անգլիական «Չելսի» ֆուտբոլային ակումբի նախկին սեփականատիրոջը ռեստորանում ներկայացվել է 85 հզ թուրքական լիրայի չափ (2900 դոլար) հաշիվ, սակայն ռուս միլիարդատերը որոշել է առատաձեռն լինել և թողնել 260 հզ լիրա (8900 դոլար):
Նշվում է, որ ռեստորանի շեֆ-խոհարարն անձամբ է պատրաստել ուտեստներ գործարարի և նրա ընկերների համար։
Սա առաջին անգամ չէ, երբ թուրքական մամուլը ուշադրության կենտրոնում է պահում Աբրամովիչին։
Ավելի վաղ Ստամբուլում ռուս–ուկրաինական պատվիրակությունների հանդիպումից առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարճ հանդիպում էր ունեցել ռուս միլիարդատեր Ռոման Աբրամովիչի հետ, որը հայտնվել էր ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում։
Աղբյուր` Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Եղանակ
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |