• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 04:13
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական12:01, 27 Դեկտեմբեր 2023

Թուրքական քարոզչամեքենան շվեդական «հետքեր» է փնտրում թուրք զինվորների սպանության մեջ

Թուրքական քարոզչամեքենան շվեդական «հետքեր» է փնտրում թուրք զինվորների սպանության մեջ

Թուրքական մամուլում լայնորեն շրջանառվում են պնդումներ կապված թուրքական զինված ուժերի կողմից Իրաքի հյուսիսում քուրդ զինյալների դեմ իրականացվող ռազմական գործողության ընթացքում սպանված  զինծառայողների մահվան պատճառի հետ:

Թուրքական քարոզչամեքենայի պնդումների համաձայն՝ զինծառայողները սպանվել են շվեդական արտադրության զենքերից:

Ըստ թուրքական մեդիայում տեղ գտած լուրերի՝ Թուրքիան նույնիսկ հարցում է կատարել Շվեդիայից քուրդ զինյալներին զենք-զինամթերք տրամադրելու վերաբերյալ:

Ինչին էլ ի պատասխան շվեդական կողմը պաշտոնապես տեղեկացրել է, որ ռազմական տեխնիկան իրենց կողմից չի արտադրվել և չի էլ մատակարարվել Իրաք՝ քուրդ զինյալներին:

Ուշագրավ է, որ թուրքական քարոզչամեքենան նման պնդումներ է առաջ քաշում Թուրքիա-Շվեդիա  լարված հարաբերությունների համատեքստում, կապված սկանդինավյան երկրի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հետ։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 22-ից 23-ն ընկած ժամանակահատվածում Թուրքիայի ԶՈՒ-ն Իրաքի հյուսիսում իրենց կողմից ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների դեմ իրականացվող «Մագիլ-սուր» ռազմագործողության ընթացքում 12 զինվոր էր կորցրել:

 

Աղբյուր`    hurriyet.com.tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}