Քաղաքական12:41, 27 Դեկտեմբեր 2023
Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտի հաստատումը մոտենում է վերջնական փուլին

Դեկտեմբերի 26-ին Թուրքիայի խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովի կողմից ընդունվել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրության հաստատման մասին օրենքի նախագիծը:
Արտաքին կապերի հանձնաժողովըի հերթական հանդիպումը տեղի է ունեցել Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) Անկարայի պատգամավոր Ֆուաթ Օքթայի գլխավորությամբ:
Օրենքի նախագծի ընդունմանը կողմ է քվեարկել ԱԶԿ-ն, Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (ՀԺԿ-CHP), ինչպես նաև «Ազգային շարժում» կուսակցությունը (ԱՇԿ-MHP):
Դեմ է քվեարկել միայն ընդդիմադիր «Լավ» կուսակցությունը, իսկ քվեարկությանն ընդհանրապես չի մասնակցել միայն ընդդիմադիր «Ժողովուրդների հավասարության և ժողովրդավարության» կուսակցությունը:
Թուրքիայի խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովի կողմից օրենքի նախագծի ընդունումից հետո այն պետք է քննարկվի գլխավոր խորհրդում:
Սակայն գլխավոր խորհրդի հերթական նիստի գումարման մասին ժամանակահտված դեռևս չի նշվում:
Նշենք, որ գլխավոր խորհուրդն արդեն ամփոփել է 2023-ը և հիմա արձակուրդում է: Այն իր գործունեությունը կշարունակի 2024-ի հունվարի 16-ից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |