Քաղաքական13:22, 03 Հունվար 2024
Իրանի նախագահը կմեկնի Թուրքիա

Հունվարի 4-ին Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսին պաշտոնական այցով կմեկնի Անկարա, որտեղ կհանդիպի Թուքրաիյի նախագահի ու այլ թուրք բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Իրանի և Թուրքիայի նախագահները կմասնակցեն նաև Իրան-Թուրքիա տնտեսական համագործակցության բարձրագույն խորհրդի 8-րդ նիստին։
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ այցի ընթացքում ստորագրվելու է ընդհանուր 10 համաձայնագիր։ Նախագահների հանդիպման օրակարգում են լինելու նաև տարածաշրջանային մի շարք հարցեր, այդ թվում քրդական զինված խմբավորումների դեմ պայքարը («Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ), «Քուրդիստանի ազատ կյանք» (PJAK) )։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռաիսիի և Էրդողանի բանակցությունների գլխավոր թեման լինելու է Գազայի հարցը։
Քննարկվելու են նաև առևտրատնտեսական հարցերը։ Աղբյուրը նշել է, որ այս պահին երկկողմ առևտրաշրջանառությունը կազմում է 6 մլրդ դոլար, բայց կա նպատակ այն հասցնել 30 մլրդ դոլարի։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |