Տնտեսական17:11, 04 Հունվար 2024
Թուրքիայում գրանցվել է բնական գազի սպառման ծավալի նվազում

Թուրքիայի պետական սեփականություն հանդիսացող նավթագազային խոշոր կորպորացիայի՝ «BOTAŞ»-ի տվյալների համաձայն` գրանցվել է բնական գազի պահանջարկի նվազում՝ պայմանավորված սպասվածից բարձր օդի ջերմաստիճանով։ Նշվում է, որ այդ շրջանում Թուրքիայում համակարգ մատակարարվող բնական գազի ծավալը եղել է 51 մլրդ 477 մլն 297․000 խմ։
Մինչդեռ 2022 թվականին այդ ցուցանիշը հաշվարկվել էր 56 մլրդ 11 մլն խմ, իսկ սպառման ընդհանուր ծավալը կազմել էր 53 մլրդ 521 մլն խմ։ Ընդհանուր առմամբ 2022-ի համեմատ 2023-ին գրանցվել է համակարգ մուտք գործող բնական գազի քանակի 8% նվազում։
2023թ․ դեկտեմբերի 28-ին արած հայտարարության մեջ Թուրքիայի Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը հայտնել է, որ բնական գազի ենթակառուցվածքը ամրապնդվել է վերջին տարիներին կատարված ներդրումներով։
Նախարարի խոսքով՝ այս տարվա համար ոչ մի խնդիր չի կանխատեսվում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |