Քաղաքական11:10, 04 Հունվար 2024
Հետաձգվել է Իրանի նախագահի այցը Թուրքիա

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ։
Հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանը ցավակցություն է հայտնել Իրանի Քերման քաղաքում Ղասեմ Սոլեյմանիի նահատակության տարելիցին նվիրված արարողության ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության առնչությամբ և հանդես եկել ահաբեկչության դեմ պայքարում համատեղ գործելու կոչով։
Աղբյուրի նշմամբ` որոշում է կայացվել հետաձգել Իրանի նախագահի այցը Թուրքիա։
Հիշեցնենք, որ Իրանի նախագահի պաշտոնական այցը Թուրքիա նախատեսված էր հունվարի 4-ին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |