Քաղաքական17:01, 05 Հունվար 2024
2023-ին Թուրքիայի արտահանումների ծավալը կազմել է 256 մլրդ դոլար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել Թուրքիայի գործատուների արհիմությունների համադաշնության (TİSK) ֆորումում։
Էրդողանն ընդգծել է TISK-ի՝ 60 տարի ի վեր Թուրքիայում իրականացրած գործատուների ներկայացուցչական գործունեության կարևորությունը և ինչպես նաև դրա կողմից իրականացվող այլ գործառույթների նշանակությունը։
«TİSK-ին անդամակցող գործատուների մոտ գրանցված աշխատատեղերում աշխատում է շուրջ 2 մլն մարդ։ Համադաշնությունը ներկայացնող աշխատակիցները և բիզնեսները մեր երկրին բերում են 200 մլրդ դոլարի շահութաբերություն, իսկ արտահանմանը՝ 100 մլրդի»,-ասել է նա։
Նա շնորհավորել է TİSK-ի ներկայացուցիչներին իրականացված աշխատանքի համար։
Էրդողանը նաև նշել է, որ 2023-ին Թուրքիայից արտահանված ապրանքների ընդհանուր ծավալը կազմել է 256 մլրդ դոլար, ինչում էլ մեծ ներդրում է ունեցել համադաշնությունը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |