• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 04:13
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական13:34, 05 Հունվար 2024

Չելիք․ «Գազայում տիրող իրավիճակի գլխավոր մեղավորը Նեթանյահուն է»

Չելիք․ «Գազայում տիրող իրավիճակի գլխավոր մեղավորը Նեթանյահուն է»

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AK) խոսնակ Օմեր Չելիքը թուրքական «Habertürk»-ի ուղիղ եթերում անդրադարձել է Թուրքիայի օրակարգում գտնվող մի շարք հարցերի։

Օրակարգային հարցերից մեկը եղել է Պաղեստինի Գազայի հատվածում տիրող իրավիճակը։

Չելիքը Գազայում Իսրայելի կողմից իրականացվողն անվանել է «կոտորած», իսկ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գործողությունները որակել որպես գործողություններ՝ միտված տարածաշրջանում քաղաքական հավասարակշռության փոփոխմանը։

Նա համոզմունք է հայտնել, որ Նեթանյահուն միակ մարդն է, ով ուրախ կլինի, երբ Թուրքիայի ուշադրությունը Գազայից շեղվի։

Բացի այդ, Թուրքիայում իշխող կուսակցության խոսնակը, պատասխանելով «Իսրայելում իշխանությունների հնարավոր փոփոխության պարագայում Թուրքիա-Իսրայել հարաբերությունների  հետագա ընթացքն ինչպիսի՞ն կլինի» հարցին, ասել է․

«Նեթանյահուն և իր կառավարությունը գլխավոր մեղավորներն են։ Պետք չէ մոլորեցնել, մեղավորներն այստեղ հայտնի են։ Բացի այդ, մեծ թվող քաղաքական գործիչներ կան, ովքեր հրապարակել են Նեթանյահուի մենթալիտետը։ Այստեղ եղած խնդիրը հետևյալն է․ այդ ի՞նչպիսի մենթալիտետ է, որ «Նվիրական հողեր» (Աստծո կողմից շնորհված) ասելով, կարողանում է արդարացնել սպանություն կատարելը և երեխաներին սպանելը»։

Չելիքը ուշադրություն է հրավիրել նաև այն բանի վրա, որ Իսրայելի նմանատիպ գործողությունների հետևանքով 1 րոպեում 10 երեխա է սպանվում Գազայում։

Հիշեցնենք, որ Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորումը հոկտեմբերի 7-ին էր Իսրայելի ուղղությամբ անցել լայնամասշտաբ հարձակման։

Խմբավորումը հայտարարել էր «Ալ-Աքսա ջրվեժ» ռազմագործողության իրականացման մասին, ինչին ի պատասխան Իսրյալելը սկսել էր «Երկաթե թրեր» գործողությունը։

Նրանց միջև ռազմական գործողությունները վերածվել էին լայնամասշտաբ բախումների, որոնք էլ շարունակվում են մինչ օրս։

Աղբյուր`    trthaber.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}