Քաղաքական16:21, 05 Հունվար 2024
Թուրքիան հավատարիմ է Կիպրոսում ինքնահռչակ թուրքական հանրապետության մասին «թուրքական թեզերին»
Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության նախագահ Ֆահրեթթին Ալթունը մասնակցել է մայրաքաղաք Անկարայի արվեստի պատկերասրահ-աճուրդի տանը Անկարայի մշակույթի, արվեստի և քաղաքակրթության միության կողմից կազմակերպվեծ «Կիպրոսի փաստերը» խորագրով ցուցահանդեսին։
Դրան մասնակցել է նաև Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության (ՀԿԹՀ) նախագահ Էրսին Թաթարը։
Ալթունը ցուցահանդեսի ընթացքում հանդես է եկել նաև ելույթով։ Նախ շնորհակալություն հայտնելով Թաթարին մասնակցության համար՝ ասել է, որ դրա շնորհիվ ցուցահանդեսը հնարավոր է ավելի մեծ արձագանքի արժանանա թե՛ միջազգային հանրության և թե՛ իրենց ազգի կողմից։
Ալթունը նաև նշել է, որ Թուրքիան 2024-ի ընթացքում շարունակելու տարաբնույթ միջոցառումներ կազմակերպել միջազգային հանրությանը Կիպրոսում ծավալված թուրքական շարժման մասին պատմելու համար։
«Կիպրոսի խաղաղության շարժման 50 ամյակին մենք շարունակելու ենք աշխարհին պատմել ՀԿԹՀ-ի, Կիպրոսի թուրքերի իրավացի թեզերը»,-ասել է նա։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |