Քաղաքական17:50, 08 Հունվար 2024
Թուրք նախկին նախարարը՝ Ստամբուլի քաղաքապետի թեկնածու

Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) թեկնածուն Թուրքիայի նախկին շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարար Մուրադ Քուրումն է։
Նրա թեկնածության մասին պաշտոնական հայտարարությունը տարածվել է հունվարի 7-ին։
Նշենք, որ իշխող կուսակցության առաջդրած թեկնածուի գլխավոր հակառակորդ է համարվում ներկայիս քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, ով անդամակցում է ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությանը (ԺՀԿ-CHP)։
Թուրքիայում տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) հերթական ընտրությունները նախատեսված են 2024-ի մարտի 31-ին։
Աղբյուր` Diken.com.tr
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Եղանակ
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |