Տնտեսական11:19, 10 Հունվար 2024
Թուրքիան և Ղրղզստանը մտադիր են առևտրաշրջանառության ծավալները հասցնել 2 մլրդ դոլարի

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը պաշտոնական այցի շրջանակում գտնվում է Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեքում։ Այցի շրջանակներում Ֆիդանը հանդիպել է Ղրղզստանի խորհրդարանի նախագահ Նուրլանբեկ Շաքիևի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ քաղաքական, տնտեսական և մշակութային հարաբերությունների խորացումը, ինչպես նաև միջխորհրդարանական համագործակցության զարգացումը։
Աղբյուրի նշմամբ, Ֆիդանը Շաքիևին է փոխանցել Թուրքիայի մեջլիսի նախագահ Նուման Քուրթուլմուշի խոսքերը. «Մեր հիմնական նպատակն է ամրապնդել երկու եղբայր ժողովուրդների միջև եղբայրությունն ու բարեկամությունը»։
Ուշադրություն հրավիրելով երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդման գործում խորհրդարանների դերին՝ Ֆիդանը շնորհակալություն է հայտնել Ղրղզստանի խորհրդարանի նախագահին այս ոլորտում ցուցաբերած աջակցության համար։
Կողմերը մասնավորապե նշել են, որ երկու երկրների նպատակն է ընդլայնել միջխորհրդարանական հարաբերությունները երկկողմ և միջազգային հարթակներում։Շաքիևի խոսքով, Թուրքիան Ղրղզստանի ամենամեծ առևտրային և տնտեսական գործընկերներց է և անհրաժեշտ է երկկողմ առևտրաշրջանառության ծավալները հասցնել 2 մլրդ դոլարի։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |