Քաղաքական12:40, 10 Հունվար 2024
Թուրքիան, Ռումինիան և Բուլղարիան հակաականային գործողությունների մասին հուշագիր կկնքեն
Թուրքիան, Ռումինիան և Բուլղարիան պատրաստվում են ստորագրել Սև ծովում ականային վտանգի դեմ համատեղ միջոցների ձեռնարկման մասին համաձայնագիր:
Հակաականային համատեղ գործողություններն իրականացվելու են «Սև ծվում ականային վտանգի դեմ միջոցների ձեռնարկման ծառայողական խմբի կողմից» (MCM Black Sea):
Համաձայնագիրը ստորագրվելու է հունվարի 11-ին՝ Թուրքիայի արևմտյան հատվածում գտնվող Ստամբուլ քաղաքում:
Ստորագրման արարողությունն իրականացվելու է Թուրքիայի և Ռումինիայի պաշտպանության նախարարներ Յաշար Գյուլերի և Անգել Թիլվարի, ինչպես նաև Բուլղարիայի պաշտպանության փոխնախարար Աթանաս Զապրյանովի մասնակցությամբ:
Կողմերը նպատակ ունեն նաև այդ քայլով բարելավել ռադարային անվտանգային համակարգը:
Նշվում է, որ նման համաձայնագրի կնքումը պայմանավորված է ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Սև ծովում ստեղծված ականների տեղադրման աճի սպառնալիքով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |